Մահացել է «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ևս մեկ տուժած

Աղբյուրը չի հստակեցրել մահվան պատճառը և մահացածի ինքնությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Շաբաթ օրը «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ տուժած է մահացել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է դատավարության մասնակիցներից մեկը։
«Այո, տեղեկություններ են ստացվել ևս մեկ տուժածի մահվան մասին», - ասել է գործակալության զրուցակիցը: Սակայն նա չի հստակեցրել մահացածի ինքնությունը և նրա մահվան պատճառը։
Մարտի 12-ին Արևմտյան շրջանային 2-րդ ռազմական դատարանը «Կրոկուսի» ահաբեկչության գործով 19 ֆիգուրանտներից 15-ին դատապարտել է ցմահ ազատազրկման, ևս 4-ին դատապարտել են 19 տարի 11 ամսից մինչև 22,5 տարվա ազատազրկման: Հայտնի է, որ ևս 6 ֆիգուրանտների նկատմամբ նախաքննությունը շարունակվում է, նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 22-ին: Հարձակվողները ավտոմատ զենքից կրակ են բացել շենքում գտնվողների վրա և հրկիզել դահլիճը: Զոհվել է 149 մարդ, մեկը անհետ կորել է, վնասվածք է ստացել 609-ը մարդ:
Քննչական կոմիտեն պարզել է, որ հանցագործությունը կատարվել է Ուկրաինայի ղեկավարության շահերից ելնելով. Կիևի ռեժիմը ցանկանում էր ապակայունացնել քաղաքական իրավիճակը Ռուսաստանում: