Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ-ը հետ է մղել 14 անօդաչուների հարձակումը․ Սոբյանին

ԱԹՍ-ի բեկորների անկման վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Մոսկվայի ուղղությամբ թռչող14 անօդաչուների հարձակումը հետ է մղվել ՌԴՊՆՀՕՊհամակարգի կողմից։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ղեկավար Սերգեյ Սոբյանինը։
«Տասնչորս ԱԹՍ-ների հարձակումը հետ է մղվել պաշտպանության նախարարության ՀՕՊ համակարգով։ Արտակարգ ծառայությունների մասնագետներն աշխատում են բեկորների անկման վայրում», - գրել է Սոբյանինը Max հարթակի իր ալիքում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։