ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Այսօր և վաղը Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Մարտի 15-16-ին առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց»,– ասված է հաղորդագրությունում։
Օդի ջերմաստիճանը մարտի 15-16-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա ևս 3-6 աստիճանով։
Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այսօր և վաղը ժամանակ առ ժամանակ անձրև կգա նաև Երևանում։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի +7–ից +9, գիշերը` +4-ից +6 աստիճանի սահմաններում։