Մեծ պահքի այս շրջանը՝ առաջինից մինչև վերջին կիրակին, կարծես թե մարդկության անցած ճանապարհն է՝ երանական վիճակից անկում, դարձ դեպի Աստված, և դրա արդյունքում տեսնում ենք՝ ինչպես է մարդկությունը գալիս դեպի հաղթանակ Քրիստոսի Հարությունով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա տեր Պսակ Մկրտչյանը՝ մեկնաբանելով Մեծ պահքի այս կիրակիի խորհուրդը։ Անիրավ դատավորի կիրակիի հիմքում Քրիստոսի պատմած առակներից մեկն է անիրավ դատավորի մասին։
«Դատավոր, պետական պաշտոնյա, չինովնիկ և մի խեղճ կին, այրի, որը խնդիրներ ուներ հարևանի հետ, ու խնդիրը չէր լուծվում։ Կաշառակերությունը նրա համար սովորական երևույթ էր, Աստծուց չէր վախենում, խղճի մտոք երբևէ չէր առաջնորդվում, մարդկանցից չէր ամաչում»,- ասում է տեր Պսակը։ Նշում է՝ այս պատմությունը կարծես այսօրվա իրականության հետ աղերսներ ունի՝ ընտրովի արդարադատություն։
Կինն իր համառության շնորհիվ հասավ արդյունքի։
Հիսուս Քրիստոս առակը մեկնելիս հոգևորականը զուգահեռ է անցկացնում՝ եթե նույնիսկ անիրավ դատավորը տեղի տվեց կնոջ աղերսանքներին, համառությանը, ուրեմն բարի Աստված, որ սիրում է ձեզ, մի՞թե չի լսի ձեր աղոթքները։
Քահանայի խոսքով՝ այս կիրակիի խորհուրդն աղոթքի կարևորության, նշանակության և երբևէ չհուսահատվելու մասին է։