Տեխասի «Bayport Choate» նավթավերամշակման գործարանում ուժգին պայթյուն է որոտացել, այրվում են վառելիքի պահեստարանները։
Իշխանությունները կասկածում են, որ միջադեպի պատճառը ծրագրված հարձակումն է:
Միաժամանակ տարբեր վարկածներ են դիտարկում։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարձակման հետևում կարող է կանգնած լինել Մեքսիկայի կամ Վենեսուելայի նարկոկարտելներից մեկը կամ ԻՀՊԿ-ն։