Թաց ձյուն և ձնախառն անձրև կգա. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված առաջիկա օրերին առատ տեղումներ կգրանցվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 14-ին, 17-ին՝ առանձին շրջաններում, 15-16-ին` շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 15-16-ին առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին` մերկասառույց։
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը մարտի 14-16-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։
Երևան քաղաքում մարտի 14-ի առավոտյան, 15-16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակսպասվում են տեղումներ․ մարտի 14-ին՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, մարտի 15-17-ին՝ անձրևի տեսքով։
Մայրաքաղաքում մարտի 14-ի ցերեկը սպասվում է 10-12 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +4...+6 աստիճան։