Տամբովի մարզում մի օտարերկրացու են ձերբակալել ահաբեկչության կոչեր հնչեցնելու համար. նա Ռուսաստան էր փախել իր երկրում ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը։
Նշվում է, որ նա պետական իշխանության և կառավարման մարմինների ներկայացուցիչների դեմ բռնի գործողությունների կոչեր է արել «Telegram»–ի միջոցով։
Ռուսական հատուկ ծառայությունների տվյալներով՝ հայրենիքում նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված։ Տղամարդը նաև բազմաթիվ անգամ վարչական պատասխանատվության է ենթարկվել Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար։