Լիբանանին հասցված հարվածների հետևանքով զոհվել է 826 մարդ, ավելի քան 2 հազար վիրավոր կա. ԱՆ

Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, որ պատրաստվում է Լիբանանում 2006 թվականից ի վեր ամենախոշոր ռազմական գործողությունն իրականացնել:
Sputnik
Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում զոհվել է 826 մարդ, ավելի քան 2 հազարը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։
Համացանցում հայտնվել են Բեյրութի բնակելի թաղամասին հասցված հարվածի կադրերը։ Դրանցում երևում է, որ մի քանի բարձրահարկ շենքեր ամբողջությամբ ավերվել են, իսկ շինությունների մի մասն այրվում է։
Հիշեցնենք` Իսրայելը հայտարարել էր, որ Իսրայելը հայտարարել էր, որ պատրաստվում է Լիբանանում 2006 թվականից ի վեր ամենախոշոր ռազմական գործողությունն իրականացնել՝ Գազայի հատվածի վրա հարձակման օրինակով, որպեսզի ոչնչացնի «Հզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքները։
RT-ն ցուցադրել է Լիբանանի բնակիչների՝ Իսրայելի հարվածներից զոհվելու վայրը