ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ըմբիշ Արամայիս Հարությունյանը դարձավ Մ-23 Եվրոպայի առաջնության չեմպիոն։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
«130 կգ քաշային կարգի եզրափակիչում Արամայիս Հարությունյանը 1։1 հաշվով հաղթեց հունգարացի Լաշլո Դարաբոշին ու կկանգի պատվո հարթակի 1-ին աստիճանին»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն անցկացվում է սերբական Զրենյանին քաղաքում մարտի 9-15-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըմբիշ Մանվել Խաչատրյանը Մ-23 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ, իսկ Սամվել Տերտերյանը արծաթե մեդալ նվաճեց։