ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 13-ի ցերեկը, 14-ին, 17-ին առանձին շրջաններում, 15-16-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը մարտի 14-16-ին գիշերը աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։
Երևան քաղաքում մարտի 13-ին, 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին գիշերը և առավոտյան, 15-16- ին ժամանակ առ ժամանակ, 17-ի գիշերը սպասվում են տեղումներ, մարտի 14-ին թաց ձյան և ձնախառն անձրևի, մարտի 15-17-ին անձրևի տեսքով։
Մայրաքաղաքում մարտի 13-ի ցերեկը կլինի 8-10 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +2...+4 աստիճան։