Իրանը գրոհել է Իրաքում բազայի վրա, մեկ ֆրանսիացի զինվորական է զոհվել, 6-ը վիրավոր են

ԱԹՍ-ն հարված է հասցրել Իրաքի Քրդստանի Էրբիլի շրջանում տեղակայված ռազմակայանին։
Sputnik
Իրաքի Էրբիլ նահանգում ռազմակայանի վրա հարձակման հետևանքով ֆրանսիացի զինվորականներ են տուժել, հայտնում են տեղի իշխանությունները:
Ավելի ուշ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է մեկ զինվորականի` ադյուտանտ-շեֆ Առնո Ֆրիոնի մահվան և վեց հոգու վիրավորվելու մասին:
«Նրանց ներկայությունն Իրաքում բացառապես ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում է։ Իրանում պատերազմը չի կարող արդարացնել նման հարձակումները»,-ընդգծել է նա։
Մակրոնը հարձակումն անընդունելի է անվանել։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: