ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. Չինաստանի Կարմիր խաչի ընկերությունն Իրանին 200 հազար դոլարի չափով հումանիտար օգնություն կտրամադրի, այդ թվում՝ ԱՄՆ-ի հարվածի հետևանքով զոհված տարրական դպրոցի աշակերտների ընտանիքներին փոխհատուցումներ վճարելու համար։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի հենց առաջին օրը՝ փետրվարի 28-ին, հարվածի տակ էր հայտնվել երկրի հարավում գտնվող աղջիկների դպրոցը։ Զոհվել էր 168 աշակերտուհի, ինչպես նաև 14 ուսուցիչ և դպրոցի աշխատակից։ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն աղջիկների դպրոցին հարվածել է Tomahawk թևավոր հրթիռներով։
Չինացի դիվանագետը նշել է, որ միջոցներն ուղղվելու են այդ թվում ողբերգության հետևանքով զոհված աշակերտների ընտանիքներին փոխհատուցումներ վճարելուն և նյութական աջակցության ցուցաբերելուն։
Պեկինը պատրաստ է շարունակել Թեհրանին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել մարդասիրության ոգով և աջակցել իրանցի ժողովրդին դժվարությունների հաղթահարման գործում։