Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Բրյանսկին հասցված հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 8–ի

Բրյանսկի մարզպետը տեղեկացրել է, որ վիրավորների թիվը հասել է 47-ի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի կողմից այսօր Բրյանսկին հասցված հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի, 47 մարդ վիրավոր է։ Տեղեկությունը հայտնել է Բրյանսկի մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը մարզի նոր գումարման Հանրային պալատի առաջին նիստի ժամանակ։
«Վերջին` արդեն վերջնական տվյալներով` 8 մարդ է զոհվել, 47-ը վիրավորվել են», – հայտարարել է Բոգոմազը։
Նշենք, որ մարտի 10-ին Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել Բրյանսկ քաղաքին՝ Storm Shadow թևավոր 7 հրթիռ օգտագործելով։ Ավելի վաղ հայտնել էին 6 զոհվածների և 42 վիրավորների մասին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։