Իսրայելը հարված է հասցրել Լիբանանի կառավարության պալատի հարևանությամբ գտնվող շենքին

Հզոր հարվածին նախորդել է ԱԹՍ-ից հրթիռի արձակումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. Իսրայելական մարտական ավիացիան հարված է հասցնել Բեյրութի կենտրոնի Բաշուրա թաղամասում գտնվող բնակելի շենքին՝ Լիբանանի կառավարության պալատի հարևանությամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հզոր հարվածին նախորդել է անօդաչու սարքից հրթիռի արձակումը, իսկ մի քանի րոպե անց գրոհել է ավիացիան։ Շենքը գրեթե ամբողջությամբ ավերվել է:
Մարտի 2-ի գիշերը Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ մի քանի հրթիռ էր արձակվել, ինչի պատասխանատվությունը ստանձնել էր «Հզբոլլահ» շարժումը: Ի պատասխան՝ Իսրայելի բանակը սկսել է զանգվածային հարվածներ հասցնել երկրի տարբեր տարածաշրջանների բնակավայրերին, այդ թվում՝ մայրաքաղաքին:
Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Լիբանանի հարավում «Հզբոլլահ» շարժման դեմ թիրախային և սահմանափակ ցամաքային գործողություն է սկսել: