ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Իրանի ԱԳՆ–ն հաստատել է, որ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է։
Միևնույն ժամանակ նախարարությունն ընդգծել է, որ այաթոլլայի վիճակը լավ է։
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, գործողության ընթացքում զոհվել էին նաև նրանց դուստրը, փեսան, թոռնուհին և հարսներից մեկը, իսկ նրանց որդին` Մոջթաբա Խամենեին, վիրավորվել էր։ Նրա բացակայությունը հանրության և լրատվամիջոցների առաջ բացատրում են ինչպես վնասվածքով, այնպես էլ գտնվելու վայրը բացահայտելու ռիսկով։
Մոջթաբա Խամենեին նախկին գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի երկրորդ որդին է։ Մի քանի օր անց ստացած վերքերից մահացավ նաև այաթոլլայի կինը։