Երևանը հրաժարվել է Արցախից բռնի տեղահանվածներին ՌԴ–ի մարդասիրական օգնությունից. աղբյուր

Ավելի վաղ «Եվրասիա» ՀԿ–ն հայտնել էր, որ մարդասիրական ակցիայի շրջանակներում օգնություն է ստացել ընդհանուր առմամբ 7000 ղարաբաղցի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Պաշտոնական Երևանը հրաժարվել է ՌԴ–ի կողմից ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար նախատեսված մարդասիրական օգնությունից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է դիվանագիտական ​​աղբյուրը Երևանից։
«Պաշտոնական Երևանը հրաժարվել է Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող ռուսական մարդասիրական օգնությունից», – ասել է նա։
Նշենք, որ ավելի վաղ «Եվրասիա» ՀԿ–ն հայտնել էր, որ մարդասիրական ակցիայի շրջանակներում օգնություն է ստացել ընդհանուր առմամբ 7000 արցախցի։
Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին աջակցող մարդասիրական ակցիան իրականացնում է «Եվրասիա» ՀԿ–ն` «Ռուսաստանի մարդասիրական առաքելություն» ՀԿ–ի հետ համատեղ, «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աջակցությամբ։
Հայաստանում ավելի քան 300 ընտանիք 2026-ին աջակցություն է ստացել «Եվրասիա»-ից և ՌՄԱ-ից
Հիշեցնենք՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։