Անհայտ անձը մեքենայով ներխուժել է Միչիգան նահանգի սինագոգի շենք, այնուհետև կրակ է բացել:
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 12-ին` Երևանի ժամանակով 20:30-ի սահմաններում, «Իսրայել» տաճարի մոտ:
Ոստիկանությունը տեղի բնակիչներին խնդրել է հեռու մնալ այն թաղամասից, որտեղ կրակոցներ են հնչել, որպեսզի չխանգարեն իրավապահ մարմինների աշխատանքին։
CNN-ը հայտնում է, որ ահաբեկչության մեջ կասկածվողը մահացել է, այլ տուժածներ չկան։
Նախնական տվյալով՝ հարձակվողը մահացել է դեռ այն պահին, երբ նրա մեքենան բախվել է շենքին. անվտանգության աշխատակիցները կրակ են բացել մեքենայի ուղղությամբ: