ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Իրանի նախկին գերագույն առաջնորդի այրին՝ Մանսուրե Խոջաստա Բաղերզադեն, որի մահվան մասին ավելի վաղ գրել էին ԶԼՄ-ները, ողջ է։ Այս մասին հայտնում է իրանական «Fars» գործակալությունը։
Մարտի 2-ին իրանական լրատվամիջոցները, այդ թվում՝ «Mehr» գործակալությունը, հայտնել էին, որ Ալի Խամենեիի` կոմայի մեջ գտնվող կինը մահացել է։
«Հայտնում ենք, որ նահատակված գերագույն առաջնորդի տիկինը ողջ է։ Այս հարցի վերաբերյալ նախնական հաղորդագրությունները սխալ են եղել»,- նշում է «Fars»–ը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: