ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Շվեյցարիայի Կերցերս քաղաքում ավտոբուսում բռնկված հրդեհի հետևանքով 6 մարդ է մահացել, 5-ը` տուժել։ Այս մասին հայտնում են ԶԼՄ–ները։
Ըստ որոշ լրատվամիջոցների` ողբերգությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անհայտ անձը վազելով մտել է ավտոբուս, բենզին շաղ տվել և հրկիզել։
Այլ տվյալների համաձայն` տղամարդը ցանկացել է ինքնասպան լինել և վառելիքը միայն իր վրա է լցրել։
Քրեական գործ է հարուցվել։