ՌԴ–ում Կիևի գործակալ է ձերբակալվել. նա պատրաստվում էր ռազմական ավիատեխնիկա պայթեցնել

Տղամարդը մի քանի անգամ մեկնել է Վլադիմիրի, Իվանովոյի մարզերի և Մոսկվայի օդանավակայաններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է Վլադիմիրի մարզի մի բնակիչ, որը Կիևի հանձնարարությամբ պատրաստվում էր ռուսական ռազմական ավիատեխնիկա պայթեցնել։ Տեղեկությունը հայտնում է ԱԴԾ-ն։
«Վլադիմիրի մարզի բնակիչը «WhatsApp»–ի միջոցով նախաձեռնողական կապ է հաստատել Ուկրաինայի անվտանգության ծառայության գործակալի հետ և, գործելով նրա ցուցումով, ծրագրել է պայթեցնել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ավիացիոն տեխնիկան", - ասված է հաղորդագրության մեջ:
Ուկրաինացի հրահանգիչը Եկատերինբուրգում պայթեցրել է իր դիվերսանտին. ԱԴԾ
Նշվում է նաև, որ Կիևի գործակալը համակարգողի հանձնարարությամբ մի քանի անգամ մեկնել է Վլադիմիրի, Իվանովոյի մարզերի և Մոսկվայի օդանավակայաններ:
Հետագայում տղամարդը ԱԹՍ–ներ և պայթուցիկ սարքեր է հասցրել Մոսկվայի և Կալուգայի մարզեր։
ՌԴ զինվորականների մասին Կիևին տեղեկություններ փոխանցող 18-ամյա աղջիկ է ձերբակալվել