ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել 21-ամյա մարտիկ Սերգեյ Յարաշևին, որը միայնակ 68 օր պահել է դիրքերը ԴԺՀ–ի Գրիշինո գյուղի շրջանում։
Մարտիկը Կրասնոարմեյսկի ուղղությամբ գտնվող Գրիշինո գյուղի մոտ միայնակ պահել է դիրքերը 68 օր։ Զինամթերք և սնունդ նրան մատակարարվել է անօդաչուների միջոցով։ Ծանր վնասվածքի հետևանքով Սերգեյը կորցրել է երկու ոտնաթաթերը։
ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինի հետ հանդիպումից հետո, որը ՌԴ նախագահին պատմել է Յարաշևի սխրանքի մասին, Վլադիմիր Պուտինը հանձնարարել է հրամանագիր նախապատրաստել զինվորին Ռուսաստանի հերոսի կոչում շնորհելու մասին։
Յարաշևը կստանա նաև կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանի անվան ութերորդ մրցանակը։ Այս մասին երեկ հայտնել է Քեոսայանի այրին՝ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։