Մոլդովայում բացված ԵԽ գրասենյակը կզբաղվի նաև Հայաստանով. Ռոբերտա Մեցոլա

Ռոբերտա Մեցոլայի խոսքով` հանձնառություն կա խորացնելու Եվրոպական միության հետ կապերը ՀՀ–ի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Եվրոպական խորհրդարանի` Մոլդովայում բացված գրասենյակը կզբաղվի նաև Հայաստանով։ Այսօր Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։
Մոլդովական «ստվերը» հայկական «ցանկապատին». մոլդովական դասեր-2
Նշենք, որ 2025 թվականի նոյեմբերի 7-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում բացվել է Եվրոպական խորհրդարանի գրասենյակը: Ներկայացուցչության նպատակն է խթանել Եվրախորհրդարանի գործունեությունը, աջակցել տարածաշրջանում ժողովրդավարությանն ու ինստիտուցիոնալ բարեփոխումներին, ինչև նաև կամրապնդի համագործակցությունը տեղական քաղաքացիական հասարակության հետ:
«Մենք իսկապես ուզում ենք խորացնել մեր համագործակցությունը: Հայաստանի հետ մեր հարաբերություններն էապես խորացել են»,– ասաց Ռոբերտա Մեցոլան։
Նշենք, որ ՀՀ ներքաղաքական դաշտում ակտիվ քննարկում է, որ ՀՀ ում կայանալիք խորհդարանական ընտրություններին ԵՄ–ն աջակցելու է ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Մոլդովայի «օրինակով և նմանությամբ»։ Այս մասին հայտարարություն են արել նաև ԵՄ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ։
Արևմուտքն անթաքույց հայտարարում է, որ մտադիր է աջակցել ՔՊ-ի վերարտադրությանը. ԶԼՄ
Հիշեցնենք` Մոլդովայում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացվեցին սեպտեմբերի 28-ին։ Մինչ այդ երկրի իշխանությունները սահմանափակեցին մի շարք կուսակցությունների, դաշինքների մասնակցությունը՝ սկսած Իլան Շորի կողմից (ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի առաջնորդ. խմբ) աջակցվող քաղաքական ուժից, վերջացրած կուսակցություններից մեկով, որը կար քվեաթերթիկներում, բայց ընտրություններից 1 օր առաջ ԿԸՀ–ն նրան դուրս բերեց մասնակիցների շարքից։
Արդյունքում խորհրդարան անցավ 5 քաղաքական ուժ։
Նախագահ Մայա Սանդուի «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը օրենսդիր մարմնում ստացավ 101 տեղերից 53–ը, ընդդիմությունը` 48–ը։