ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 11-ին, 13-14-ին առանձին շրջաններում, 15-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 12-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը մարտի 11-14-ին և՛ գիշերը, և՛ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։
Երևան քաղաքում մարտի 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-15-ի ժմանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Մայրաքաղաքում մարտի 11-ի ցերեկը կլինի 6-8 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +1...+3 աստիճան։