Մասկատ–Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի. ԱԳՆ խոսնակ

Ինքնաթիռը «Զվարթնոցում». Արխիվային լուսանկար
Այս թռիչքն իրականացվել է մարտի 10–ի ուշ երեկոյան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Մասկատ–Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի: Տեղեկությունը հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը Անի Բադալյանը։
«Բացի ՀՀ քաղաքացիներից, դեպի Երևան չվերթի հնարավորությունից օգտվում են նաև այլ երկրների քաղաքացիներ՝ բնակության երկիր վերադառնալու նպատակով»,– գրել է Բադալյանը:
Նշենք, որ մարտի 10-ին նա գրել էր, որ Մասկատ–Երևան թռիչքը նախատեսված է ուշ երեկոյան:
Բացի այդ, Բադալյանը նաև նշել էր, որ Աբու Դաբիում դեսպանության և Դուբայում գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել և իրականացվել է դեպի Օման 7 ՀՀ քաղաքացու անվճար տեղափոխում:
Ընդհանուր առմամբ, մարտի 4-10-ի ընթացքում ԱՄԷ–ի ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից դեպի Մասկատ կազմակերպվող թվով 5 անվճար ուղևորափոխադրումներից օգտվել է ՀՀ 253 քաղաքացի։
ԱՄԷ–ում ՀՀ դեսպանության մարտի 10–ի տվյալներով ԱՄԷ–ում է գտնվում շուրջ 40 ՀՀ քաղաքացի՝ ներառյալ 14 ուսանողներ:
Իրանում ԱՄՆ–ի և Իսրայելի թիրախ է դարձել հայկական թաղամասը. ՀՀ–ում Իրանի դեսպանատուն