Բրյանսկի վրա հարձակումն իրականացվել է բնակչությանը վախեցնելու համար. ՌԴ ՔԿ

Հարվածի զոհ է դարձել 6 մարդ, ևս 42-ը տուժել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Բրյանսկում ահաբեկչական հարձակումն իրականացվել է Ուկրաինայի զինված ուժերի և Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության մասնակցությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։
«Ահաբեկչական գործողությունն իրականացվել է բնակչությանը վախեցնելու և Ռուսաստանի իշխանության մարմինների աշխատանքն ապակայունացնելու նպատակով», – նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Քննության տվյալներով՝ հարձակումն իրականացվել է նաև Ուկրաինայի բարձրաստիճան ռազմական և քաղաքական ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ուկրաինայի զինված ուժերի ահաբեկչական հարձակման հետևանքով վնասել են ավելի քան 70 ենթակառուցվածքային օբյեկտներ և տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ քաղաքացիական նշանակության ձեռնարկություններ։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ վեց բնակիչ է զոհվել, վիրավորվել է 42 մարդ։ Մարտի 10-ին Ուկրաինայի զինված ուժերը Բրյանսկ քաղաքին զանգվածային հարված են հասցրել 7 հատ «Storm Shadow» թևավոր հրթիռների օգտագործմամբ։
Բրյանսկի ուղղությամբ Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի պատասխանը կորոշեն զինվորականները. Կրեմլ