Ուկրաինայի զինուժի հրթիռային հարվածի հետևանքով Բրյանսկում 2 մարդ է զոհվել

Մահացածներից մեկը տղամարդ է, որն այդ պահին պատահաբար անցնելիս է եղել բջջային սարքերի միկրոսխեմաների արտադրության գործարանի մոտով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ուկրաինայի զինուժը «Storm Shadow» հրթիռներով հարված է հասցրել Բրյանսկ քաղաքին, հարվածի հետևանքով 2 խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։
Հրթիռային հարվածը հասցվել է առևտրի կենտրոնի, ՔԿ շենքի և բնակելի հատվածի հարևանությամբ գտնվող խոշոր հանգույցի ուղղությամբ: Հարձակման է ենթարկվել նաև «Կրեմնի» միկրոէլեկտրոնիկայի գործարանը։
«Այս պահին իրավիճակը հանգիստ է: Ուկրաինացի նացիստները միտումնավոր թիրախավորել են խաղաղ բնակիչներին», - տելեգրամյան ալիքում գրել է Բոգոմազը:
Մահացածներից մեկը տղամարդ է, որն այդ պահին պատահաբար անցնելիս է եղել բջջային սարքերի միկրոսխեմաների արտադրության գործարանի մոտով։
Տուժել է 16 մարդ, նրանք հոսպիտալացվել են։ Վնասվել է մոտ 20 ավտոմեքենա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։