ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը կխաղա Ամերիկայի Միացյալ Նահանգների գավաթի 2026 թվականի եզրափակիչում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Այսպես կոչված ընտրական եզրափակիչում Արոնյանը 2,5:1,5 հաշվով հաղթել է աշխարհի շախմատային թագի նախկին հավակնորդ Ֆաբիանո Կարուանային։ Գլխավոր եզրափակիչում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Ուեսլի Սոն, որը կիսաեզրափակիչում հաղթել էր մեկ այլ հայ գրոսմայստեր Սեմուել Սևյանին։
Արոնյանի և Սոյի միջև գլխավոր եզրափակիչի առաջին պարտիան կկայանա մարտի 10-ին։
Նշենք, որ 2024 թվականին Լևոն Արոնյանը դարձել էր ԱՄՆ գավաթի հաղթող։ Այդ ժամանակ նա եզրափակիչում հաղթել էր հենց Ուեսլի Սոյին։