Իրանը պատրաստ է լարվածության թուլացմանը. Փեզեշքիանը նշել է պայմանը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը . Արխիվային լուսանկար
Նա այս մասին հայտարարել է իր թուրք գործընկեր Էրդողանի հետ զրույցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Թեհրանը պատրաստ է թուլացնել լարվածությունը Մերձավոր Արևելքում, եթե հարևան երկրների տարածքները չօգտագործվեն Իրանի վրա հարձակվելու համար, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում։
«Իրանը միշտ հայտարարել է տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու իր պատրաստակամության մասին՝ պայմանով, որ մեր հարևանների օդային տարածքը, ցամաքը և տարածքային ջրերը չօգտագործվեն իրանական բնակչության վրա հարձակվելու համար», - ասվում է Փեզեշքիանի մամուլի ծառայության կողմից հրապարակված հայտարարության մեջ։
Իրանի նախագահը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են անհամաձայնություն ստեղծել Թեհրանի և տարածաշրջանային պետությունների միջև, և որ նրանց հետ կապված լրատվամիջոցներ» մեղադրում են Իրանին Թուրքիայի վրա հրթիռային հարձակումների համար։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Իրանից արձակված երկրորդ բալիստիկ հրթիռը, որը մտել էր Թուրքիայի օդային տարածք, խոցվել է ՆԱՏՕ-ի՝ Միջերկրական ծովի արևելքում տեղակայված ՀՕՊ ուժերի կողմից։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:
Թեհրանի նավթային համալիրի վրա հարձակումից հետո «սև անձրև» է տեղացել