Պարալիմպիկ խաղերում լեռնադահուկորդուհի Վարվառա Վորոնչիխինայի պարգևատրման ժամանակ 2014 թվականից ի վեր առաջին անգամ հնչել է Ռուսաստանի օրհներգը։
Այսօր Վորոնչիխինան Ռուսաստանի հավաքականին պարգևել է պարալիմպիկ խաղերի առաջին ոսկե մեդալը:
Ռուսաստանցի մարզիկները 2014 թվականից ի վեր առաջին անգամ են ազգային խորհրդանիշներով մասնակցում պարալիմպիկ խաղերին։ 2025 թվականի սեպտեմբերին Միջազգային պարալիմպիկ կոմիտեն (IPC) ամբողջությամբ վերականգնեց Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեի (RCC) մասնակցությունը։
Պարալիմպիկ խաղերն անցկացվում են Իտալիայի Միլան և Կորտինա դ'Ամպեցո քաղաքներում մարտի 6-ից 15-ը: Ռուսաստանը 6 ներկայացուցիչ ունի այս մրցաշարում։