ՌԴ–ն կարող է փոխարինել Իրանին ՀՀ ապրանքներ արտահանելու հարցում. առևտրային ներկայացուցիչ

Վերջին տարիներին իրանական ամրանները, պլաստիկը, կաթի փոշին սկսել են ակտիվ մատակարարվել Հայաստան՝ իրենց ցածր ինքնարժեքի շնորհիվ: Ռուսաստանը պատրաստ է փոխարինել այդ մատակարարումները մինչև Իրանի տնտեսություն կրկին կսկսի գործել բնականոն ռեժիմով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ռուսաստանցի արտադրողները կարող են ժամանակավորապես փոխարինել իրանական ներմուծումը Հայաստանում: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինը։
Նրա խոսքով՝ Իրանից առևտրային հոսքերի հնարավոր դանդաղումը բացասաբար չի ազդի Հայաստանի սպառողական շուկայի վրա, քանի որ ռուսական ընկերությունները պատրաստ են փոխարինել այն ապրանքները, որոնք կարող են տուժել ստեղծված իրավիճակից։
Սոլոմինը նշեց, որ վերջին տարիներին մի շարք ապրանքներ սկսել են զգալի քանակությամբ մատակարարվել Իրանից Հայաստան, քանի որ որոշ դեպքերում դրանց ինքնարժեքն ավելի ցածր էր, քան Ռուսաստանից նմանատիպ ապրանքներինը: Մասնավորապես, խոսքը պողպատե ամրանների, կաթի փոշու և պլաստմասսայից արտադրանքի մասին է։
Իրանի հետ առևտրի սահմանափակումները Հայաստանի վրա չեն ազդի. Փաշինյան
Նա բացատրեց, որ կաթնամթերքի մատակարարումները, օրինակ, Բելառուսից կամ Ռուսաստանից հյուսիսային շրջաններից օբյեկտիվորեն ավելի թանկ են լոգիստիկայի տեսանկյունից: Նույնը վերաբերում է մի շարք շինանյութերի։
Այդ պատճառով ռուսաստանցի արտադրողների մի մասը ավելի վաղ ստիպված էր հրաժարվել Հայաստան արտահանումից՝ զիջելով տեղը իրանական ավելի էժան արտադրանքին, սակայն Ռուսաստանում համապատասխան արտադրական հզորությունները պահպանվում են և անհրաժեշտության դեպքում կարող են մատակարարվել հայկական շուկա։
«Հնարավոր է` բացթողման գների աննշան թանկացում լինի, բայց կարծում եմ՝ սպառողները ըմբռնումով կվերաբերվեն դրան։ Հենց իրավիճակը կայունանա և Իրանի տնտեսությունը սկսի աշխատել սովորական ռեժիմով, այդ ապրանքները կվերադառնան հայկական շուկա», – նշեց Սոլոմինը։
Իրանի հետ Հայաստանի առևտրային կառուցվածքի մասին ավելին կարդացեք այստեղ։