ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին՝ գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Շնորհավորում եմ Ձեզ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով: Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի միջև ամուր կապերը կշարունակեն զարգանալ՝ գրանցելով նոր հաջողություններ: Առիթը պատեհ համարելով՝ Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ բարօրություն և հարատև խաղաղություն»,– ասված է Փաշինյանի ուղերձի մեջ։
Հիշեցնենք, որ Իրանի փորձագետների խորհուրդն այսօր երկրի նոր գերագույն առաջնորդ է ընտրել հանգուցյալ Ալի Խամենեիի որդուն՝ Մոջաթաբա Խամենեիին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ անձամբ պետք է մասնակցի Իրանի նոր առաջնորդի նշանակմանը։