Անկարայում Իրանի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

Դեսպանին են փոխանցվել Թուրքիայի արձագանքը և միջադեպի վերաբերյալ մտահոգությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Անկարայում Իրանի դեսպան Մոհամմադ Հասան Հաբիբուլլահըին՝ Թուրքիայի տարածքի վրայով այսօր արձակված հրթիռը խոցելուց հետո։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական բարձրաստիճան աղբյուրը։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ իրենց երկրի երկնքում բալիստիկ հրթիռ է խոցվել, ՀՕՊ-ի աշխատանքի արդյունքում ոչ ոք չի տուժել։
«Միջադեպի հետևանքով ոչ ոք չի զոհվել և չի տուժել: Իրանի շուրջ ճգնաժամի սկսվելուց ի վեր սա 2–րդ նման դեպքն է Թուրքիայի օդային տարածքում։ Անկարայում Իրանի դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան խնդրել են բացատրություններ տալ Իրանից Թուրքիայի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռի վերաբերյալ: Նրան փոխանցվել է մեր արձագանքը և միջադեպի վերաբերյալ մտահոգությունները»,– հայտնել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:
Թեհրանի նավթային համալիրի վրա հարձակումից հետո «սև անձրև» է տեղացել