Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Մոսկվա թռչող երկու անօդաչու թռչող սարք է ոչնչացվել. Սոբյանին

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը. Արխիվային լուսանկար
Արտակարգ իրավիճակների ծառայություններն աշխատում են անօդաչու թռչող սարքերի վթարի վայրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել Մոսկվա թռչող անօդաչու թռչող սարքի հարձակումը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության ուժերը հետ մղեցին Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը», - գրել է Սոբյանինը Max–ի իր էջում։
Ավելի ուշ Սոբյանինը հայտարարել է Մոսկվա թռչող մեկ այլ անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։
Նա հավելել է, որ վթարի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։