Մինաբի աղջիկների տարրական դպրոցի ավիահարվածի տեսանյութն են հրապարակել իրանական ԶԼՄ-ները

Ավիահարվածը տեղի է ունեցել ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողության առաջին օրը։
Sputnik
Իրանական լրատվամիջոցները հրապարակել են Մինաբի աղջիկների տարրական դպրոցի վրա հարձակման տեսանյութը։
Ավիահարվածը տեղի է ունեցել ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողության առաջին օրը, որի հետևանքով զոհվել է դպրոցի մոտ 170 աշակերտ և ուսուցիչ։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: