ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր և վաղը սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում դրանք կլինեն ձյան, հովտային շրջաններում` ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ըստ կանխատեսումների` լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին կլինի հարավարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 9-12-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2–4 աստիճանով։
Երևան քաղաքում այսօր առավոտյան սպասվում են տեղումներ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
Մարտի 8-ի ցերեկը, 9-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։