Իսրայելը մեկնող չվերթերի համար մասնակի բացել է օդային տարածքը

Ներկայումս երկրից մեկնող չվերթերն իրականացվում են իսրայելական «El Al», «Israir» և «Arkia» ավիաընկերությունների կողմից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Իսրայելն Իրանի հետ ներկայիս էսկալացիայի սկզբից ի վեր առաջին անգամ մասնակի բացել է երկնինքը մեկնող թռիչքների համար, ուղևորներով առաջին չվերթերն այսօր մեկնել են «Բեն Գուրիոն» օդանավակայանից: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:
«Օդանավակայանը մասնակիորեն վերսկսել է աշխատանքը՝ սպասարկելով մեկնող չվերթերը»,-հայտնել են մամուլի ծառայությունից:
Ներկայումս երկրից մեկնող չվերթերն իրականացվում են իսրայելական «El Al», «Israir» և «Arkia» ավիաընկերությունների կողմից, գործում են մի շարք սահմանափակումներ: Ավիացիոն իշխանությունները գործակալությանը հաստատել են, որ մեկ չվերթի համար ուղևորների քվոտան ավելացել է՝ 70-ից հասնելով 100-ի:
Երկրի տրանսպորտի նախարարությունը նախօրեին զգուշացրել էր, որ այդ չվերթերով մեկնող Իսրայելի քաղաքացիները պետք է հատուկ ձևաթուղթ ստորագրեն, որով պարտավորվում են մեկնման օրվանից սկսած առնվազն 30 օր ընթացքում չվերադառնալ երկիր:
Միաժամանակ իսրայելական առաջատար «El Al» ավիափոխադրողը կասեցրել է տոմսերի վաճառքը մինչև մարտի 21-ը, որպեսզի առաջնահերթություն ապահովի այն ուղևորների համար, ովքեր տոմսեր էին գնել մինչև ռազմական հակամարտության սկիզբը և չէին կարողացել մեկնել Իսրայելից:
Իսրայելը հարձակվել է Բեյրութի հյուրանոցին. զոհվել է 4 մարդ