Իրանը միջոցներ կձեռնարկի, եթե Ադրբեջանից «ինչ-բան գա». Լարիջանի

Ալի Լարիջանին. Արխիվային լուսանկար
Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը Բաքվին նախազգուշացրել է զերծ մնալ Իրանի դեմ դավադրությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Իրանը միջոցներ կձեռնարկի, եթե Ադրբեջանից «ինչ-որ բան թռչի», հայտարարել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին:
«Մենք Ադրբեջանի հետ որևէ խնդիր չունենք, բայց եթե հայտնաբերվի դավադրություն (Ադրբեջանում Իրանի դեմ` խմբ.) կամ այնտեղից ինչ-որ բան թռչի Իրանի ուղղությամբ, մենք միջոցներ կձեռնարկենք»,-քաղաքական գործչի խոսքերը մեջբերում է Իրանի IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:
Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկու երկրները պնդում էին, թե թույլ չեն տա ԱՄՆ-ի հարձակումն Իրանի վրա իրենց տարածքից, թեև Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ) դրան կասկածամտորեն է վերաբերվում:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրանը գիշերը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքի երկրների ամերիկյան ռազմակայաններին