ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik․ ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի (Իրաք) մերձակայքում. Նրանց հետ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Քաղաքացիներն անվտանգ կեցավայրում են, սննդի ու դեղորայքի կարիք չունեն»,- նշում է Բադալյանը։
Նրա խոսքով՝ ուսումնասիրվում են ՀՀ քաղաքացիների տեղափոխության ապահով ճանապարհները:
Ռմբակոծությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի երկրներում տեղակայված օբյեկտների ուղղությամբ։ Վնասվել են Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Դուբայից, Աբու Դաբիից և Շարժայից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։