Իսրայելի հարվածների պատճառով տարհանվել են Բեյրութի հարավային արվարձանները

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 200-ը:
Sputnik
Բեյրութի հարավային արվարձանները տարհանվել են Իսրայելի հարվածների պատճառով։ Այս մասին RT հեռուստաալիքին պատմել է նահանգապետ Մարվան Աբուդը:
Հազարավոր մարդիկ հայտնվել են փողոցում՝ առանց սննդի և կացարանի, իսկ նրանց բնակության համար հարմար վայրերն արդեն գրեթե բոլորը զբաղված են։
«Մենք որոշել ենք այստեղ՝ մարզադաշտում, ժամանակավոր տեղակայման կենտրոն բացել։ Այստեղ կարելի է տեղավորել 10 հազար մարդ։ Մենք արդեն սկսել ենք նախապատրաստումը. մեկը մյուսի հետևից բլոկներ ենք պատրաստում մարդկանց համար», - ասել է Աբուդը։
Ավելի վաղ Al Jazeera հեռուստաալիքը հայտնել էր, որ հարվածների հետևանքով արդեն 217 զոհ կա և ևս 798 տուժած:
Հիշեցնենք` մարտի 2–ի գիշերը Իսրայելը հայտարարել էր, թե «Հզբոլլահ» շարժումը Լիբանանի տարածքից վեց հրթիռ է արձակել, ինչին ի պատասխան իսրայելական ավիացիան սկսել է զանգվածային հարվածներ հասցնել կազմակերպությանը երկրի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Բեյրութում։
Նույն օրը Լիբանանի կառավարությունն արգելել է «Հզբոլլահի» ցանկացած ռազմական գործունեություն։ Շարժման ղեկավարությունը իշխանություններին մեղադրել է իսրայելական ագրեսիային դիմադրել չցանկանալու մեջ։
Առավոտից պայթյուններ են որոտացել Բեյրութում. որո՞նք են իսրայելական բանակի թիրախները