ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Իրանը Իսրայելի վրա հարձակումների նոր, 22-րդ ալիք է սկսվել՝ օգտագործելով տարբեր բալիստիկ հրթիռներ, այդ թվում՝ նորագույն գերծանր «Խորամշահր-4»-ը և գերձայնային «Ֆաթթահը»։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
«Սկսվել է «Ճշմարիտ խոստում-4» գործողության 22-րդ ալիքը՝ մեծ թվով հրթիռների օգտագործմամբ` «Խորամշահր-4», «Խեյբար» և «Ֆաթթահ» (հարվածների համար - խմբ.) ուղիղ օկուպացված տարածքների սրտին», - ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ Իրանն առաջին անգամ «Խորամշահր-4» հրթիռի կիրառման մասին հայտնել էր մարտի 5-ին։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: