Հայաստանի հավաքականի և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ։
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2029թ. հունիս։ Ֆինանսական պայմանները չեն նշվում։ Սպերցյանի նախորդ պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված էր մինչև այս մրցաշրջանի ավարտը։
«Ես երկարաձգել եմ պայմանագիրը մինչև 2029 թվական, պարզապես պաշտոնական նորություն այդ մասին չի եղել»,– Սպերցյանի խոսքը մեջբերում է "Спорт-Экспресс"–ը։
Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, գլխավոր թիմի կազմում մասնակցել է 169 հանդիպման, խփել է 54 գոլ, կատարել 45 գոլային փոխանցում։