Երևանի Արաբկիր վարչական շրջանում կրակոցներ արձակած անձը հայտնաբերվել է ու վնասազերծվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
«Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ քրեական ոստիկանները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Գործողության ընթացքում հանցագործությունը կատարողին վնասազերծել են։ Վերջինը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազեն»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ մարտի 6-ին կրակոցներ են հնչել Արաբկիր վարչական շրջանի Վիկտոր Համբարձումյան փողոցում, կա վիրավոր։
Նշվում էր, որ քրեական ոստիկաները դեպքի վայրում մոտ 6 կրակված պարկուճ են հայտնաբերել։ Կայքի տեղեկություններով՝ կրակոցներ են հնչել ոչ միայն Վիկտոր Համբարձումյան 1 հասցեի, այլ նաև Բաղրամյան 68 շենքում գործող «Վիվառո»-ի դիմաց։ Վիրավորն էլ Երևանի բնակիչ 26-ամյա Կարեն Գասոյանն է։