Փաշինյանը դեռ չի որոշել, թե ինչ վրա է ծախսելու «Զայեդի» 500 հազար դոլարը

Վարչապետը նշեց, որ երբ որոշի՝ ինչի վրա ծախսել, անպայման կհայտնի այդ մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ստացել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գումարը, բայց դեռ չի որոշել, թե ինչ վրա է այն ծախսվելու։
«Դեռ չեմ որոշել՝ ինչ ուղղությամբ եմ ծախսելու, չի բացառվում` նախկինում իմ մտածածի ուղղությունը փոխեմ, բայց եթե այդպիսի բան լինի, կտեղեկացնեմ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն արժանացել են «Զայեդ» մրցանակի՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև «խաղաղության, երկխոսության, հարաբերությունների կարգավորման և հակամարտության լուծման գործընթացի համար»։
Փետրվարի 4-ին Աբու Դաբիում Փաշինյանն ու Ալիևը միասին մասնակցեցին մրցանակաբաշխությանը։ «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ունի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ, և Հայաստանն Ադրբեջանի հետ կիսել է այն։