ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ազատ է արձակվել։ «Ֆեյսբուքի» իր էջում այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Արշակ սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի որոշմամբ»,- գրել է Բաբայանը։
Հիշեցնենք` Արշակը սրբազանը ձերբակալվեց 2025 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս։ Ավելի ուշ հայտի դարձավ, որ նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Դեկտեմբերի 5-ին նա կալանավորվեց։
2026-ի փետրվարի 3-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով։
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը` կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ դատարանում։