ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. «Թել-Սել»-ի, «Իզի Փեյ»-ի, «Իդրամ»-ի, «Ֆասթ Շիֆթ»-ի վճարային տերմինալներով կրկին հնարավոր է վճարել հեռահաղորդակցության ծառայությունների վճարումների դիմաց։ Այս մասին տեղեկացնում է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը։
«Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը մինչև հարուցված վարույթի առնչությամբ վերջնական որոշման կայացումը միջանկյալ միջոց է կիրառել «Յուքոմ» ՓԲ, «Վիվա Արմենիա» ՓԲ և «Տելեկոմ Արմենիա» ԲԲ ընկերությունների նկատմամբ»,– որոշման մեջ նշել է կառույցը։
ՄՍՇՊՀ-ն հանձնարարել է անհապաղ ապահովել բջջային կապի, ինտերնետային և հեռահաղորդակցության այլ ծառայությունների դիմաց սպառողների վճարում կատարելու հնարավորությունը ` շարունակելով կիրառել ֆիքսված չափի միջնորդավճարներ։
Հիշեցնենք, որ դեռ հունվարի վերջին հեռահաղորդակցության ծառայությունների օպերատոները հայտնել էին, որ փետրվարի 1–ից Հայաստանի վճարային տերմինալների մեծ մասում կդադարեցվի հանրապետության 3 բջջային օպերատորներից 2-ի՝ «Viva Armenia»-ի և «Team Telecom»-ի հաշիվների վճարումը: