ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik․ ՔՊ–ական պատգամավոր Լիլիթ Մինասյանը նոր սահմանափակում ու զսպման մահակ է առաջարկում լրատվամիջոցների համար։ Այդ մասին նա ասաց այսօր Աժ-ում՝ արձագանքելով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։
Այսօր ավելի վաղ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդ Արման Թաթոյանը հրատապ ասուլիս էր հրավիրել՝ նշելով, որ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական նոր դիրք է հայտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում։ Սուրեն Պապիկյանը դա «սուտ» անվանեց։
«Քանի որ այս հիբրիդային հարձակումներն ու խաղաղության դեմ ուղղված տարբեր նյուանսները շատանալու են նախընտրական փուլում, ես կարծում եմ, որ մենք պետք է օրենսդրական մեխանիզմով արգելենք, որ երբ լիազորված մարմինը հայտարարում է՝ նման բան տեղի չի ունեցել, պատասխանատվության ենթարկենք այն լրատվամիջոցներին, որոնք շարունակում են այդ լուրերը տարածել»,- առաջարկեց պատգամավորը։
Պապիկյանը համաձայնեց նրա առաջարկին։