ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ավելի քան 100 մարդ համարվում է անհետ կորած Շրի Լանկայի մոտակայքում Իրանի ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) ֆրեգատի կործանման հետևանքով, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Գործակալությունը նշում է, որ առնվազն 101 մարդ անհետ կորել է, իսկ 78-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։
Որպես պատճառ նշվում է սուզանավի հարձակումը։ Հարվածից հետո նավը խորտակվել է։
Տեղական ԶԼՄ-ներն իրենց հերթին հայտնում են, որ Շրի Լանկայի ՌԾՈւ-ն և ՌՕՈւ-ն փրկարարական գործողություն են իրականացնում այն բանից հետո, երբ նավը կղզի-պետության ափերի մոտ աղետի ազդանշան է տվել արկի հարվածից հետո։
Արդյունքում անձնակազմի 30 անդամ փրկվել են և տեղափոխվել հիվանդանոց։ Հաղորդվում է նաև, որ նավում եղել է անձնակազմի առնվազն 180 անդամ։
Նավը վերադառնում էր Հնդկաստանում անցկացված MILAN 2026 միջազգային զորավարժություններից։