ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Սումիի մարզի Բոբիլևկա և Զապորոժիեի մարզի Վեսելյանկա գյուղերը։ Այս մասին հայտնում ՌԴ ՊՆ–ի մամուլի ծառայությունը։
Նախարարության տվյալներով՝ գյուղերը գրավել են «Հյուսիս» և «Դնեպր» զորախմբերի ստորաբաժանումները։
Բոբիլևկա գյուղը գտնվում է Կլևեն գետի աջ ափին՝ Ռուսաստանի հետ սահմանին։ Հակառակ ափին է Իսկրա գյուղը (Կուրսկի մարզ)։
Վեսելյանկա գյուղը գտնվում է Կոնկա գետի ձախ ափին՝ Ռեչնոյե բնակավայրից մոտ 3,5 կմ հեռավորության վրա, որի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին ՌԴ ՊՆ–ն հայտնել էր հունվարի 30-ին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։