Փաշինյանը և Կոբախիձեն ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել ընթրիքի սեղանի շուրջ

Այցի շրջանակում նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Վրաստան և ընթրիքի սեղանի շուրջ ոչ ֆորմալ հանդիպում ունեցել երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
ՀՀ կառավարությունը կադրեր է հրապարակել նրանց ոչ պաշտոնական հանդիպումից, որտեղ երևում են նաև հայկական պատվիրակության մյուս անդամները՝ ԱԳ նախարար Միրզոյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և այլն:
Նշենք, որ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին:
Մարտի 4–ին տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15–րդ նիստը։
Նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցը։