ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Իսրայելական բանակը մտել է հարավային Լիբանան և ամրապնդել դիրքերը պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Տեղեկությունը հաղորդում էReuters-ը։
Բանակի մամուլի ծառայությունը նշել է, որ այս գործողություններն Իրանի դեմ ուղղված «Առյուծի մռնչյուն» գործողության մաս չեն։ Սա մարտավարություն է «Հզբոլլահի» դեմ։
Լիբանանյան Al-Akhbar թերթն իր հերթին գրում է, որ լիբանանյան բանակը դուրս է բերում իր ուժերը Իսրայելի հետ սահմանի Այտա աշ Շաաբ շրջանում գտնվող հենակետերից։
Թերթի տվյալներով՝ սահմանային ուժերի դուրսբերման նախապատրաստական աշխատանքները սկսվել են մարտի 2–ից՝ ՑԱԽԱԼ–ի կողմից առաջնագծի բնակավայրեր առաջխաղացման ծրագրերի մասին տեղեկատվություն ստանալուց հետո։